Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է
«Գյումրու թիվ 25 հիմնական դպրոց» և «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների աշակերտներին:
Այցերը
կրել են ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
գործունեությանը։
ՄԻՊ աշխատակազմի
Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի
պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:
Հանդիպումը
կրել է հարցուպատասխանի ձևաչափ. ուսանողները բարձրացրել են իրենց համար գործնական նշանակություն
ունեցող մի շարք հարցեր:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորաբաժանումներում, ուսումնական
հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
հանդիպումները կրում են շարունակական բնույթ: