Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2026 թվականի աշխատանքային տարին մեկնարկել է
բարձր պատասխանատվության զգացումով, նոր մոտեցումներով և առավել մեծ ինտենսիվությամբ
գործունեություն ծավալելու հանձնառությամբ։
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչների
մասնակցությամբ անցկացրել է տարեսկզբյան աշխատանքային խորհրդակցություններ։
Քննարկվել
են տարվա ընթացքում աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը, առաջնահերթություններին
և արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանը կարևորել է աշխատանքների
առավել օպերատիվ իրականացման, նորարարական լուծումների կիրառման և ստորաբաժանունների
միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։