Նոյեմբերի
28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ առընթեր երեխաների
իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի և խորհրդին կից աշխատանքային
խմբի անդամները, ինչպես նաև մի շարք այլ երեխաներ և երիտասարդներ տարբեր բնակավայրերից
ՀՀ կառավարությունում հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ
Փաշինյանի հետ:
Նպատակն
էր ստեղծել ուղիղ և արդյունավետ երկխոսության հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները
կկարողանան անձամբ բարձրաձայնել իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հրատապ խնդիրները,
առաջարկել լուծումներ և ստանալ պատասխաններ անմիջապես Հանրապետության վարչապետից։
Մասնակիցները
ՀՀ վարչապետին են ներկայացրել ինչպես համակարգային, այնպես էլ կոնկրետ խնդիրներին առնչվող
մի շարք հարցեր: Դրանք վերաբերել են երեխաների անվտանգության, կրթական միջավայրի բարելավման,
բռնության կանխարգելման, առողջապահական ծառայությունների հասանելիության, միջավայրի
մատչելիության, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության, որոշումների կայացման
գործընթացում երեխաների ներգրավվածության, համայնքներում երիտասարդների զբաղվածության
հետ կապված և մի շարք այլ բնագավառների։
Հանդիպումն
անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել երեխաներին բարձրաձայնելու
այն խնդիրները, որոնց իրենք են բախվում, և առաջարկելու դրանց համար լուծումներ։
Միջոցառումը
ևս մեկ քայլ է երեխաների ձայնը պետական որոշումների կայացման գործընթացներում առավել
լսելի և ազդեցիկ դարձնելու ուղղությամբ, ինչը Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր
երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կարևոր նպատակներից
է: