«Զանգվածային
լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն
շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով նորանոր հաջողություններ պատասխանատու
և կարևոր առաքելության մեջ։
Այս օրը
ևս մեկ առիթ է՝ ընդգծելու լրատվամիջոցների կարևոր դերն ու նշանակությունը ժողովրդավարական
հասարակության ձևավորման և զարգացման գործընթացում։ Լրատվամիջոցների ազատ, անվտանգ
և պաշտպանված գործունեությունը կարևոր նախապայման է հասարակության իրազեկվածության
և քննադատական մտածողության զարգացման համար։
Միևնույն
ժամանակ, բացառիկ կարևորություն ունի լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի նորմերի
և պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանումը։ Առանցքային է, որպեսզի լրատվամիջոցների
գործունեությունը ուղղված լինի հանրության իրազեկմանն ու տեղեկացված որոշումների կայացմանը՝
զերծ մնալով ատելության խոսքի տարածումից և սոցիալական լարվածության խորացումից։
Որպես
Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պաշտպանելու լրագրողների
իրավունքները և նպաստելու նրանց անխոչընդոտ ու արդյունավետ աշխատանքին՝ ՄԻՊ սահմանադրական
մանդատի շրջանակում։
Կարևորում
եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև գործընկերային համագործակցությունը՝
մարդու իրավունքներին առնչվող տարբեր հարցերի պատշաճ լուսաբանման և հանրային իրազեկվածության
բարձրացման ուղղությամբ։
Մեկ անգամ
ևս շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ և մաղթում Ձեզ շարունակական հաջողություններ,
մասնագիտական ձեռքբերումներ ու ստեղծագործ աշխատանք»։