Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 23-ի գիշերը
Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքը, ինչի հետևանքով սպանվել են Փարաքար
խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը:
Նման ծանր
հանցանքները խարխլում են հասարակական անվտանգությունը և վտանգում իրավունքի գերակայության
երաշխիքները։ Անհրաժեշտ է ապահովել դեպքի շուտափույթ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ
քննություն՝ մեղավոր անձանց անխուսափելիորեն պատասխանատվության ենթարկելու համար։
Պետությունը
պետք է ունենա պատշաճ կառուցակարգեր նման դեպքերը կանխարգելելու համար և անընդհատ կատարելագործի
դրանք:
Մարդու
իրավունքների պաշտպանն իր զորակցությունն է հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին։