2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների
պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին
կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը:
Նիստի ընթացքում,
ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի
վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում
առկա խնդիրները և առաջարկել հնարավոր լուծումներ՝ իրենց տեսանկյունից։
Հատուկ ուշադրություն
է դարձվել երեխայի՝ հանրակրթության մեջ ընդգրկվելու տարիքի առնչությամբ գործող իրավակարգավորումներին,
որոնց վերաբերյալ երեխաները ներկայացրել են առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված
առաջարկություններ:
Նախանշվել
են Խորհրդի մասնակցությամբ կազմակերպվող առաջիկա ծրագրերը և իրականացվելիք գործողությունները: