Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները
օգոստոսի 1-ին արագ արձագանքման այց են իրականացրել Արդարադատության նախարարության
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Նպատակն էր տեսակցել կալանավորված անձ Ստեփան Սամվելյանին, ում առողջական վիճակի
մասին հրապարակումներ էին տարածվել սոցիալական մեդիայում և լրատվամիջոցներում, ինչպես
նաև ահազանգեր էին ներկայացվել Պաշտպանին: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման
ենթակա չեն:
Ուսումնասիրվել են անձի իրավունքների (այդ թվում՝ առողջության
պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Մարդու իրավունքների պաշտպանի
հանձնարարությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր ազատությունից զրկված
անձի բժշկական օգնության և սպասարկման պատշաճ ընթացքն ապահովելու ուղղությամբ:
Այցի արդյունքներն ամփոփվում են, արձանագրված խնդիրների կապակցությամբ
Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: