Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները
հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»
քրեակատարողական հիմնարկ:
Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց,
այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։
Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության
պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական
են՝ հրապարակման ենթակա չեն:
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների
կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում
է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց
իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը
մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: