ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր
դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Պաշտպանը
շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և Միացյալ
Թագավորության դեսպանության միջև ձևավորված արդյունավետ գործընկերության համար։
Անահիտ
Մանասյանը մասնավորապես ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ
կարողությունների զարգացման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև
իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերը։
Դեսպանն
իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին արդյունավետ և կառուցողական համագործակցության
համար:
Հանդիպման
ավարտին Անահիտ Մանասյանը մաղթել է դեսպան Գալագերին նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ
իր հետագա գործունեության մեջ։