Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝
աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 15-ին այց են իրականացրել  բժշկական կենտրոն՝ կալանավորված և այնտեղ տեղափոխված  Լիանա Հարությունյանին և նրա երեխային տեսակցելու
նպատակով։
Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝  մասնագիտությամբ բժիշկն ու հոգեբանը,  առանձնազրույց են ունեցել Լիանա Հարությունյանի
և բժշկական անձնակազմի հետ։
Հանդիպման մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման՝
ելնելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներից և գործընթացի զգայուն բնույթից։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է իրավիճակի
մշտադիտարկումն ու անհրաժեշտության դեպքում՝ արձագանքման համապատասխան գործողությունների
ձեռնարկումը: