Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության
իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի
14-ին ճանաչողական այց է կատարել  ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմ: 
Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել
է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ 
Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների
պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ 
Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային
մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման
վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝ մասնավորապես անդրադառնալով մեխանիզմի գործառույթներին,
գործնական գործիքակազմին և համագործակցային ձևաչափերին։