Հունիսի
20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան»
համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։
Ողջունելով
հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության
կարևորությունը:
Պաշտպանը
նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից
է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան
հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության,
իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման
միջոցով։
Զրուցակիցները
նախանշել են համագործակցության ուղղություններ։
Վիլեն
Գաբրիելյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ
քննարկման համար։