Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն:
Ստորաբաժանումների
ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված
ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:
Անահիտ
Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող
դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու
իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ
ավելի բարձրացվի, և իր մանդատի շրջանակում աջակցություն ստանա կարիքն ունեցող յուրաքանչյուր
քաղաքացի։
Խորհրդակցության
ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել
աշխատանքի կարևոր ուղղությունները: