Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին
ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի
տեղակալ Լիվ Ֆեիյենին։
Պաշտպանի
աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու
իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք,
ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Նինա Փիրումյանը
ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները
և իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունը
և շարունակականությունը:
Իր հերթին
Լիվ Ֆեիյենին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, պատրաստակամություն
հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ բարձր գնահատելով Պաշտպանի հաստատության
դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։