Մարդու
իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ Հայաստանի Հանրապետությունում
անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, որոնց լուծմանն
ուղղված արդյունավետ մեխանիզմները բացակայում են։
Հաշվի
առնելով հարցի կարևորությունը և միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու
իրավունքների պաշտպանը հրապարակել է «Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի
Հանրապետությունում առկա համակարգային խնդիրների վերաբերյալ» վերտառությամբ արտահերթ զեկույցը։
Այն ընդգրկում
է Պաշտպանի՝ 2024 թվականի ընթացքում իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրված
խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները։
Մարդու
իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ պետությունը ձեռնարկի անհետաձգելի միջոցառումներ՝
երաշխավորելու յուրաքանչյուր անձի՝ միջազգային և ներպետական իրավական չափորոշիչներին
համապատասխան անձնական տվյալների պաշտպանության իրացումը։