Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մարտի 26-ին
ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ
Պիտալուգային:
Նինա Փիրումյանը
դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը,
աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների,
ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության
խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։
Պաշտպանի
աշխատակազմի գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև իրավահավասարության երաշխավորման
և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին՝ ընդգծելով ատելության խոսքի,
խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները մեր երկրում
և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Իր հերթին
դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել
Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման
գործում։