Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության
միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ազգային ժողովում
լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը:
Պաշտպանը
հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս,
պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում
լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների
սահմանափակման կամ մասնագիտական գործունեության անհարկի միջամտության միջոցի:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ
լրատվական գործունեության ապահովումը: Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման
առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը
խոչընդոտելու կամ խոսքի ազատության անհարկի ու ոչ իրավաչափ սահմանափակման մասին:
Պաշտպանի
հանձնարարությամբ մանրամասն ուսումնասիրվում են միջադեպի վերաբերյալ հրապարակային նյութերը
և իր լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: