Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 25-ին Ժնևում մասնակցել է Միավորված ազգերի
կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի նախանիստին։
Անահիտ
Մանասյանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության
պետ Ժաննա Հակոբյանը:
Պաշտպանը
ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին
վերաբերելի հարցերն ու խնդիրները։
Նշված
խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների կոմիտեին ներկայացվել է նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային զեկույցի շրջանակներում: