Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր
քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները:
Մարտի
17-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում
արձանագրված տեղեկությունների համաձայն` Վանաձորում` ոստիկանության բաժնում, ոստիկանները
ֆիզիկական բռնություն են գործադրել անձի նկատմամբ, և նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ։
Նախօրեին՝
մարտի 16-ին ևս Պաշտպանի թեժ գծին ահազանգ էր ստացվել Վանաձորում ոստիկանի կողմից բռնության
ենթադրյալ դեպքի առնչությամբ:
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում վերոնշյալ դեպքերով սկսվել է քննարկման
ընթացակագ։
Պարազաբանումներ
կպահանջվեն պետական իրավասու մարմիններից:
Այս և
նմանատիպ դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության
ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։