Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց
է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված
օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի
1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝
➢ ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում
բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու ծառայության վայրի վարչական
տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն
կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը,
➢ Նախագծով առաջարկվում է նաև վերը նշված հոդվածում կատարել լրացում
և սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման ծախսերն իրականացվում են
պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ,
➢ Նախագիծը խնդրահարույց է նաև այն առումով, որ դրան տրվում է
հետադարձություն և պարունակում է զինծառայողների իրավական վիճակը վատթարացնող դրույթ:
Հարկ է նկատել, որ մինչև նշված Նախագծի շրջանառությունն էլ բնակարանային
ապահովության հարցերի վերաբերյալ զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից Պաշտպանի
աշխատակազմ պարբերաբար ստացվում են բողոքներ: Դրանց մանրամասն անդրադարձ է կատարվել
Պաշտպանի տարեկան հաղորդումներում:
Մարդու իրավունքների պաշտպանն
արձանագրում է, որ շրջանառվող Նախագիծն առավել է խորացրել գոյություն ունեցող մտահոգությունները:
Նախագծի վերաբերյալ Պաշտպանի դիրքորոշումը՝ այստեղ։