Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել
է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել
պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ:
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության
իրականացրած աշխատանքների կարևորությունը:
Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝
գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք
հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ
իրականացվող ծրագրերին:
Պաշտպանը վերահաստատել
է իր հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։