Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ
ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ:
Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված
զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ:
Այցի ընթացքում ՄԻՊ
ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող
բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել են իր
իրավունքների իրացման հնարավորությունները:
Նշվել է, որ Պաշտպանը մշտապես հետևողական ու արձագանքող է զինծառայողների և
նրանց ծնողների բարձրացրած խնդիրներին:
Բուժանձնակազմի հետ
քննարկվել են զինծառայողի բուժման ու փորձաքննության հետ կապված հարցեր:
Զինծառայողների առողջական
վիճակի և պատշաճ բուժօգնության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների
պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, զինվորական հոսպիտալներ այցերը կրում են շարունակական
բնույթ: