Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 3-ին ընդունել
է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանում գործունեություն իրականացնող փաստաբան
Էլադա Ղահրամանյանին։
Զրուցակիցները քննարկել են բռնի տեղահանված անձանց իրավունքների
պաշտպանությանն առնչվող հարցեր։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել կանանց և երեխաների
իրավունքների պաշտպանությանը, ՄԻՊ առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական
խորհրդի գործունեությանը։
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը
աջակցելու առկա խնդիրների լուծմանը:
Իր հերթին Էլադա Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության
համար և կարևորել Պաշտպանի հաստատության և անձամբ Պաշտպանի դերը իրավունքների պաշտպանության
և խթանման գործում։