Մարդու
իրավունքների Ձմեռային դպրոցի ուսանողները փետրվարի 25-ին հյուրընկալվել են Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովում: Առաջին հանդիպումը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ
էր:
Օրենսդիր
մարմնի ղեկավարը՝ ողջունելով երիտասարդներին, ներկայացրել է իր անցած աշխատանքային
ուղին, անդրադարձել խորհրդարանի աշխատանքներին:
Հարց ու
պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն են ունեցել
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը ներկայացված թեմաների վերաբերյալ:
Մրցութային
կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում
սովորող ուսանողներն այնուհետև հանդիպել են Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի
հետ:
Ձմեռային
դպրոցի ուսանողների համար Ազգային ժողովում կազմակերպվել է նաև ճանաչողական այց, թանգարանում
նրանց ներկայացվել է Խորհրդարանի պատմությունը:
Նշենք,
որ Ձմեռային դպրոցը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու
հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ
ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Մարդու
իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ`
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Այն իրականացվում
է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու
իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի
շրջանակներում: