Մարդու
իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցները փետրվարի 20-ին այցելել են ՀՀ Սահմանադրական
դատարան։
Մրցութային
կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում
սովորող 25 ուսանողներ հանդիպել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ։
Դատարանի
նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ՍԴ կառուցվածքը, գործունեությունը,
որոշումների ընդունման կարգը և Սահմանադրական դատարանի վերաբերյալ այլ մանրամասներ:
Հարց ու
պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ ուսանողները հնարավորություն են ունեցել
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը ոլորտի վերաբերյալ`ուղղելով դրանք Սահմանադրական
դատարանի նախագահին։
Նշենք,
որ Ձմեռային դպրոցը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու
հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ
ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Մարդու
իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ`
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Այն իրականացվում
է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու
իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի
շրջանակներում: