Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 17-ին և 18-ին Բրյուսելում մասնակցում
է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման
խորհրդի գործող անդամների վերջին հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։
Մասնակիցները,
ի թիվս այլնի, քննարկել են ցանցի ընթացիկ և առաջիկա աշխատանքներն ու ձեռքբերումները,
Կառավարման խորհրդի նոր ռազմավարական ծրագրի մշակման հետ կապված և մարդու իրավունքներին
առնչվող մի շարք այլ հարցեր։
Անահիտ
Մանասյանը նշել է, որ շարունակելու է ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների
պաշտպանությանն ուղղված` Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական
ցանցի աշխատանքներին։
Հիշեցնենք,
որ 2024 թվականի փետրվարի 7-ին ENNHRI-ի ընդհանուր ժողովի շրջանակներում տեղի ունեցած
քվեարկության արդյունքներով Անահիտ Մանասյանն ընտրվել էր Մարդու իրավունքների ազգային
հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի անդամ` 1 տարի ժամկետով։
Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն առաջին անգամ էր ընդգրկվել եվրոպական
ցանցի կառավարման մարմնում։