Երեխաների
իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է։
Մարդու
իրավունքների պաշտպանն ազդարարում է ուսումնական հաստատություններում իրավունքի իրազեկման
արշավի 2025 թվականի մեկնարկը։
Պաշտպանի
աշխատակազմը տարվա ընթացքում նախատեսում է կազմակերպել այցեր տարբեր ուսումնական հաստատություններ
և հյուրընկալել ուսումնական հաստատությունների սաներին՝ նպատակ ունենալով բարձրացնել
երեխաների իրազեկվածությունն իրենց իրավունքների և ՄԻՊ հաստատության գործունության
վերաբերյալ։
2025 թվականի
ընթացքում ՄԻՊ այցելած առաջին խումբը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի սաներն
են։
Հանդիպման
ընթացքում երեխաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների
շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին»
կոնվենցիայի մի շարք դրույթներ, բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության
և խտրականության դեմ պայքարին վերաբերելի հարցեր: Հանդիպումը կրել է հարցուպատասխանի
ձևաչափ:
Երեխաներին
ներկայացվել են նաև առանց մեծահասակների միջնորդության Պաշտպանին դիմելու բոլոր եղանակները,
այդ թվում` 116 թեժ գծի հեռախոսահամարի միջոցով։