ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի
Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Թրանսվերսալ մարտահրավերների
և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանին:
Ողջունելով
հյուրին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը, ընդգծել ԵԽ-ի հետ իրականացվող
ծրագրերի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման
գործում։
Այս համատեքստում
անդրադարձ է կատարվել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի
շրջանակներում իրականացվող միջոցառումներին։
Քննարկվել
են նաև ռազմական ուսումնական հաստատություններում մարդու իրավունքների կրթության կատարելագործման
և զարգացման անհրաժեշտության հարցերը, նախանշվել են ծրագրային նոր ուղղություններ։