Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այց է իրականացրել
Շիրակի մարզ:
Մարմաշենի
«Պանդո» համայնքային զարգացման հասարակական կազամակերպությունում Անահիտ Մանասյանը
հանդիպել է երիտասարդների և համայնքային ակտիվ գործունեություն իրականացնող անձանց
հետ, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:
Քննարկվել
են մարդու իրավունքներին վերաբերելի հարցեր, ներկայացվել են Պաշտպանի գործունեության
ուղղություններն ու լիազորությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև Ախուրյան համայնքի
ղեկավար Զավեն Մանուկյանը:
Իր խոսքում
Անահիտ Մանասյանը նշել է իրավահավասարության և հանդուրժող միջավայրի ձևավորման կարևորությունը.
«Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանությունը։ Այդ
համատեքստում կարևորում եմ առկա խնդիրների մասին անձամբ ձեզանից լսելը։ Ես իմ լիազորությունների
շրջանակում պատրաստ եմ ցանկացած հարցում աջակից լինել Ձեզ»։
Հանդիպումը
կրել է հարց ու պատասխանի ձևաչափ. հարցեր են բարձրացվել երիտասարդների զբաղվածության,
հասարակական տրանսպորտի հասանելիության, երեխաների, ազգային փոքրամասնությունների հաշմանդամություն
ունեցող անձանց, կանանց իրավունքների, կրթական հաստատությունների հասանելիության առնչությամբ:
Բռնի տեղահանված անձինք բարձրաձայնել են մի շարք հարցեր:
Անդրադարձ
է կատարվել նաև ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը:
Ամփոփելով՝
Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել,
որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով: