Ի՞նչ է
միկրոձեռնարկատիրությունը, ի՞նչ արտոնություններ ունեն միկրոձեռնարկատերերը, ինչպե՞ս
կարող են օգտվել դրանցից, այս ոլորտում իրավունքի ո՞ր խախտման դեպքում կարող եք դիմել
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը․ այս և մի շարք այլ հարցերի պատասխանները
ամփոփված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարարության ոլորտում իրավունքների
պաշտպանության բաժնի կողմից հրապարակված Միկրոձեռնարկատիրության համակարգի կանոնների
վերաբերյալ ուղեցույցում։
Ուղեցույցի նպատակն է աջակցել միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց՝ բարձրացնել
իրազեկվածության մակարդակը։
Մարդու
իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ շատ
դեպքերում միկրոձեռնարկատիրության սուբյեկտները տեղեկացված չեն նշված արտոնությունից
օգտվելու իրենց իրավունքներին և ընթացակարգին, ինչի արդյունքում հաճախ տուժում են պետական
մարմինների վարչարարությունից, կայացրած վարչական ակտերից: Նշվածը խոչընդոտներ է ստեղծում
միկրոձեռնարկատիրության զարգացման, փոքր բիզնեսի շահերի պաշտպանության և ազգային տնտեսության
մրցունակությունը բարձրացնելու տեսանկյունից։
Ուղեցույցում
փորձ է արվել ներառել այն հարցերի պատասխանները, որոնք առավել հաճախ են բարձրացվում
Պաշտպանին հասցեագրվող դիմումներում ու բողոքներում։
Նշենք,
որ գործարարության ոլորտում պետական մարմինների կողմից իրավունքների խախտումներին առնչվող
հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք դիմել՝ թեժ գիծ հեռախոսահամարով՝
116, կամ այցելելով քաղաք Երևան Պուշկին 56Ա։ Պաշտպանին կարող եք դիմել նաև էլեկտրոնային
եղանակով՝ ombuds@ombuds.am։