Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի
23-ին ընդունել է «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության
նախագահ Տաթևիկ Մատինյանին։
Ողջունելով հյուրին՝
Անահիտ Մանասյանը նշել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության
կարևորությունը, քանի որ դրա արդյունքում վեր են հանվում հրատապ լուծում պահանջող խնդիրներ
և համատեղ մշակվում լուծման ուղիներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն
ու խթանմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ Հայաստանում իրականացվող
քայլերին։ Պաշտպանն ընդգծել է տարբեր կարծրատիպերի հաղթահարման կարևորությունը։ Այս
համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել
կրթության ոլորտում, քանի որ այն լուրջ ազդեցություն ունի կարծրատիպային մտածողության
ձևավորման հարցում։
Պաշտպանը հատուկ անդրադարձել է մարզերում բնակվող կանանց տարբեր
գործընթացներում մասնակցության խնդրին՝ այս համատեքստում կարևորելով տարբեր ծրագրերի
իրականացումը։
Քննարկման շրջանակում նախանշվել են համագործակցության ուղղությունները։