Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում
և ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերում ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների
և զենքի գործադրման հիմնախնդիրները» թեմայով։
Պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ:
Մասնավորապես, առկա է ոլորտը կարգավորող իրավական ակտերի կատարելագործման և միջազգային
չափանիշներին համապատասխանեցման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի բարելավման անհրաժեշտություն։
Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման համատեքստում
Պաշտպանը ընդգծում է ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման իրավաչափության
նկատմամբ պատշաճ հսկողության գործուն կառուցակարգերի մշակման և ազատությունից զրկված
անձանց նկատմամբ ներգործության միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերի պատշաճ քննության
անհրաժեշտությունը։
Զեկույցին կարող եք ծանոթանալ՝
անցնելով այս հղումով։