Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար դեկտեմբերի 9-ին անցկացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունենալու
հիմքով խտրականության վերաբերյալ վերապատրաստման դասընթաց։
Ողջույնի
խոսքով են հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ Տաթև
Թովմասյանը և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոզա
Բաբայանը։
Դասընթացի
ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները՝
• ՄԻԱՎ,
ՀՌՎ բուժման նորարարական մոտեցումները և կանխարգելման ռազմավարությունները,
• ՄԻԱՎ-ով
ապրող անձանց նկատմամբ խարանը և խտրականությունը,
• ՄԻԱՎ-ի
ոլորտի իրավակարգավորումները, օրենսդրական և գործնական բացերը,
• ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների
պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման շրջանակներում արձանագրված խնդիրները։
Դասընթացի
նպատակն էր ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց
իրավունքների վերաբերյալ՝ ապահովելու համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության
դեմ Պաշտպանի աշխատակազմի արդյունավետ պայքարը։
Վերապատրաստման
դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ՝
ՄԱԿ–ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Իրական աշխարհ,
Իրական մարդիկ» հասարակական կազմակերպության կողմից։