Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը դեկտեմբերի 12-ին հյուրընկալել է Երևանի «Արգենտինյան
Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին։
Երեխաներին
ներկայացվել են Մարդու իրավունքների Պաշտպանի իրավասությունների շրջանակը, աշխատանքի
ուղղություններն ու առաջնահերթությունները, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով
սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը, քննարկել են նաև մարդու իրավունքների պաշտպանության,
բուլինգի, խտրականության դեմ պայքարի, Սահմանադրական իրավունքի և իրավունքի սահմանափակումների
մասին մի շարք հարցեր։
Հարց ու
պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը՝ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները,
կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք հայտնելու իրավունքը և այլն։
Հանդիպման
վերջում դպրոցականները շնորհակալություն են հայտնել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներին
հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ հանդիպումները
կրում են շարունակական բնույթ։