Պանելային
քննարկում 3․ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող
համաժողովի առաջին օրվա պանելային վերջին՝ երրորդ քննարկումն անցկացվել է «Օմբուդսմանական/
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ճգնաժամային իրավիճակներում. Արձագանք՝
տեղահանվածների, փախստականների և միգրանտների կարիքներին» թեմայով:
Որպես
բանախոս հանդես են եկել Մոլդովայի Հանրապետության Օմբուդսման Չեսլավ Պանիկոն, ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների
պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը, Եվրոպայի խորհրդի փորձագետ Սաշա Յանկովիչը
և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) ներկայացուցչության իրավաբանական
բաժնի ղեկավար Աննա Կոպցյուխը։
Քննարկումը վարել է «Հայաստանում
տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում»
ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն։
Միջոցառումը
կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի
Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու
իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի
խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից
իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի
շրջանակներում։