Պանելային
քննակում 2. Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 20-ամյակի առթիվ կազմակերպված
«Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում.
Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով բարձրաստիճան միջազգային համաժողովի շրջանակներում
անցկացվող պանելային քննարկումները շարունակվում են։
«Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունների
դերը իրավապաշտպաններին աջակցելու և պաշտպանելու գործում» թեմայով օրվա երկրորդ քննարկմանը
որպես բանախոս հանդես են եկել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական
ցանցի (ENNHRI) գլխավոր քարտուղար Դեբի Քոհները, Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների
գլոբալ դաշինքի (GANHRI) իրավական գծով պատասխանատու Նիկոլետա Բիտերովան, իրավապաշտպան
Սիրանուշ Սահակյանը և Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի տնօրեն Բեատե Ռուդոլֆը
(առցանց)։
Պանելային
քննարկումը վարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար
Նինա Փիրումյանը։
Միջոցառումը
կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի
Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու
իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի
խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից
իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի
շրջանակներում։