Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները սեպտեմբերի 13-ին համատեղ այց են
իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Պաշտպանն
ու ԱԺ պատգամավորներն այցի ընթացքում մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի
սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը, նաև շնորհավորել կենտրոնի սաներից
մեկին՝ ծննդյան օրվա առթիվ:
Անահիտ
Մանասյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին
առնչվող հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։ Պաշտպանը կարևորել է
պետության աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման
գործում։
Երաժշտախմբի
հիմնադիր - ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանները միջոցառման ավարտին հյուրերին նվիրել
են սաների կողմից պատրաստված հուշանվերներ:
Առանձնազրույցներ
են տեղի ունեցել հաստատության շահառուների հետ՝ նրանց իրավունքների ապահովման վիճակի
առնչությամբ:
Մարդու
իրավունքների պաշտպանի այցերը խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ
կրում են շարունակական բնույթ: