Սեպտեմբերի
6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը:
Նիստին
մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն
ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական
խորհրդի անդամները:
Քննարկվել
են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական
ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության
կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ
և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ
կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերով նախատեսված կարգավորումները։
Ներկայացվել
են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և Խորհրդի անդամների մտահոգություններն ու
առաջարկությունները, որոնք կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմնին:
Մարդու
իրավունքների պաշտպանը կարևորում է ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներգրավվածությունը՝ ոլորտում առկա խնդիրները
վեր հանելու և լուծման ուղիներ մշակելու հարցում: