Վերջին
ամիսներին Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված
զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների
հիման վրա նախաձեռնված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ էլեկտրաէներգիայի
և ջրամատակարարման հաճախակի ընդհատումների, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերում տեղակայված
հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերում հնչող բարձր երաժշտության, աղմուկով
ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ խնդիրներն ավելի են սրվել:
Այս առումով
խիստ մտահոգիչ է այն, որ տևական ժամանակ Պաշտպանի կողմից բարձրացվող և լրջագույն բացասական
հետևանքների հանգեցնող խնդիրներին դեռևս լուծում չի տրվում:
Հարկ է
ընդգծել, որ նշված ոլորտներում պետությունն ունի կոնկրետ պարտավորություններ ինչպես
նշված խնդիրների հաղթահարման պատշաճ կառուցակարգեր մշակելու, այնպես էլ դրանք հետևողականորեն
իրացնելու տեսանկյունից:
Այս խնդիրներն
ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն և Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական
է լինելու դրանց ամբողջական լուծման հարցում։
Թեմայի
վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններից մի քանիսին կարող եք
ծանոթանալ հետևյալ հղումներով՝
1. Պաշտպանը
շարունակում է ստանալ բողոքներ՝ հանրային սննդի, զվարճանքի և ժամանցի կետերից հնչող
բարձր երաժշտության, ինչպես նաև աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների վերաբերյալ՝
https://ombuds.am/am/site/ViewNews/3026
2. Պաշտպանը
ստանում է դիմում-բողոքներ առա այն, որ ՀԵՑ-ն ու «Վեոլիա ջուր»-ն իրենց կողմից մատուցվող
ծառայությունները պատշաճ չեն իրականացնում՝
https://www.ombuds.am/am/site/ViewNews/3046