Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված
է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում
անմիջապես սկսվել է ուսումնասիրություն:
ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների
ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու
իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են:
Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն`
ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը
բռնությունից։
Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել
սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխաներին նույնականացնող
անձնական տվյալները հրապարակելուց։