Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին
աշխատանքային խորհրդակցություն է անցակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների
ղեկավարների հետ։
Մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի և Սյունիքի
(առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը
չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները
պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով իրազեկման տարբեր միջոցառումներ։
Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության
ընդլայնումը։
Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց
մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։ Քննարկվել են նաև աշխատանքի
կազմակերպման մեթոդաբանությանն առնչվող մի շարք հարցեր: