Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր
խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս
առաքելության ավարտի կապակցությամբ։
Հանդիպմանը
մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը
և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։
Անահիտ
Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:
Պաշտպանը
կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հետ գործակցությամբ իրականացվող ծրագրերի
ու միջոցառումների շարունակականության ապահովումը:
Իր հերթին
Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել
ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։