ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների
պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հունիսի 27-ին Սանկտ Պետերբուրգի
միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության
Մարդու իրավունքների հանձնաժողովի երկրորդ նիստին:
Նիստը
նախագահել է ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ,
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մասկալկովան:
Մասնակցել
են հանձնաժողովի անդամներ Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից,
Տաջիկստանից և Ուզբեկստանից, հանձնաժողովի քարտուղարության և ԱՊՀ գործադիր կոմիտեի
ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հարցերով
տարածաշրջանային հանձնակատարները։
Հանձնաժողովի
անդամները քննարկել են նիստի օրակարգում ընդգրկված 10-ից ավելի հարցեր։
Ոլորտի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից առանձնացվել
է օտարերկրյա քաղաքացիների իրավունքների հարգման ապահովումը: Նիստի շրջանակներում մասնակիցներին
առաջարկվել է իրականացնել Միգրացիոն օրենսդրության վերլուծություն և ներկայացնել դրա
կատարելագործմանն ուղղված առաջարկներ: Նիստի մասնակիցները կիսվել են միգրանտների իրավունքների
իրավական կարգավորման ոլորտում իրենց երկրների դրական փորձով:
Նիստում
որոշում է ընդունվել աշխատանքային չորս խումբ ստեղծելու մասին, հաստատվել է դրանց աշխատանքի
միասնական կարգը։
Հանձնաժողովի
անդամները քննարկել են ԱՊՀ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի գործունեության տարեկան
զեկույցի պատրաստմանն ու Անկախ Պետությունների Համագործակցության Մարդու իրավունքների
հանձնաժողովի 2024-2025 թվականների աշխատանքային պլանի կատարմանն առնչվող հարցեր:
ԱՊՀ-ի
Մարդու իրավունքների հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի
9-ին Մոսկվայում։