ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով
է հանդես եկել Հելսինկյան ասոցիաիցայի կողմից «ՀՀ դատաիրավական բարեփոխումների ընթացքը
ՀՀ –ում 2023-2024 թվականներին» ուսումնասիրության ամփոփագրի ներկայացմանը։
Անահիտ Մանասյանը, անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումներին,
հատուկ ընդգծել է, որ առկա խնդիրները վեր հանելու և մարդու իրավունքների պաշտպանության
պատշաճ համակարգ ձևավորելու հարցում չափազանց կարևոր է քաղաքացիական հասարակության
դերը։
«Դատական և իրավական բարեփոխումների տեսանկյունից առաջնային
նշանակություն ունի հանրային իրազեկման պատշաճ միջոցառումների իրականացումը, քանի որ
շատ դեպքերում քաղաքացիներն իրազեկ չեն այս կամ այն փոփոխության կամ նոր համակարգերի
ներդրման մասին»,- ասել է Պաշտպանը։
Ըստ նրա՝ բարեփոխումների համատեքստում առանցքային է նաև վերապատրաստման
դասընթացների կազմակերպումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն ինչպես
դատավորների, այնպես էլ պետական մարմինների աշխատակիցների համար։
Ամփոփելով խոսքը՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է համագործակցային
միջավայրի ապահովման կարևորությունը։
«Պետք է կարողանանք մեկտեղել ուժերն ընդհանուր գաղափարի շուրջ՝
ունենալու մարդու իրավունքների պաշտպանության ամուր համակարգ։ Այս բոլոր հարցերում
ես ևս մեկ անգամ պաշտոնապես հայտնում եմ իմ հանձնառությունը»,- հավելել է Պաշտպանը։