Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 4-ին մասնակցել է Ազգային ժողովում
կազմակերպված «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին»
օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթի աշխատանքային քննարկմանը:
Պաշտպանը
նշել է, որ օրենքների նախագծերի ընդունումը հասարակության համար կունենա մեծ դերակատարություն`
իրավահավասարության և խտրականության արգելքի երաշխավորումն այլ հարթություն բարձրացնելու
տեսանկյունից:
«Ոլորտը
Հայաստանի Հանրապետությունում ունի լուրջ կատարելագործման անհրաժեշտություն և այդ ուղղությամբ
քայլերը պետք է լինեն բազմակողմանի ու համակարգված»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Մասնակցել
են ԱԺ պատգամավորներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։