«Սիրելի´ երեխաներ,
Շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու երեխաների իրավունքների պաշտպանության
կարևորությունը։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առաջնահերթություններից է երեխաների
իրավունքների պաշտպանությունը:
Մեծ է պետության դերը՝ երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության
հարցում:
Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային
է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման, այդ թվում՝ բուլինգի և անհանդուրժողականության
դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը։
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել նաև երեխաների համար
մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ
հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են։
Սիրելի՛ երեխաներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր տոնը: Թող
որ մանկության ձեր աշխարհում անկեղծ ժպիտն ու սերն անպակաս լինեն»: