Մայիսի
31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի
աղետի գոտի։
Աշխատակազմի
ուղեկցությամբ շրջայց է իրականացվել հեղեղումներից տուժած վայրերում։ Պաշտպանը հանդիպել
է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։
Անահիտ
Մանասյանը ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և
ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ աղետի գոտում
ծանոթացել է վնասված թաղամասերին, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ, լսել
նրանց կողմից բարձրաձայնված հարցերը: