Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով
գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները մայիսի
20-ին մշտադիտարկման համատեղ այց են իրականացրել Ներքին գործերի նախարարության «Հատուկ
Կացարան» ՊՈԱԿ:
Այցի նպատակն էր գնահատել միջազգային և ազգային չափանիշներին
համապատասխանությունը՝ հատկապես կենսապայմանների, սանիտարահիգիենիկ պայմանների և ընդհանուր
ծառայությունների մատուցման տեսանկյունից: Այցի ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել
«Հատուկ Կացարան» ՊՈԱԿ-ի տնօրենի և աշխատակիցների հետ՝ ՊՈԱԿ-ի առջև ծառացած մարտահրավերներն
ու մտահոգությունները վեր հանելու նպատակով:
Այցի ընթացքում ընդգծվել և քննարկվել է որոշ ոլորտներում բարելավումներ
իրականացնելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ծառայությունների
համապատասխանությունը սահմանված չափանիշներին: «Գնահատում ենք «Հատուկ Կացարանի» տնօրենի
և անձնակազմի հետ մեր համագործակցությունը, ապաստանի ծառայությունների կատարելագործման
ուղիները քննարկելու հանձնառությունը: Համատեղ ջանքերով կնպաստենք մարտահրավերների
լուծմանն ու փախստականներին և ապաստան հայցողներին տրամադրվող ծառայությունների ընդհանուր որակի բարելավմանը»,
- նշել են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի աշխատակիցները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և ՄԱԿ-ի փախստականների
հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը պայմանավորվածություն են ձեռք
բերել համագործակցել շահագրգիռ կողմերի հետ՝ նշված խնդիրները լուծելու, ծառայությունների
մատուցումը բարելավելու նպատակով: