ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով
հասարակական խորհրդի անդամները մայիսի 20-ին հյուրընկալվել են Ազգային ժողովում:
Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության առաջնահերթություններն
ու ուղղությունները, անդրադարձել երեխաների իրավունքների, այլընտրանքային խնամքի տրամադրման, հաշմանդամություն
ունեցող երեխաների համար մատչելի միջավայրի ապահովման, դպրոցներում բուլինգի կանխարգելման,
բացահայտման և արձագանքման հետ կապված խնդիրներին:
Այցի շրջանակներում խորհրդի անդամները շրջել են ԱԺ գրադարանի
և թանգարանի տարածքներով, ծանոթացել Ազգային ժողովի շենքի պատմությանը։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է երեխաների
և երիտասարդների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների
կայացման գործընթացում: