Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ
ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ մասնագետը, մայիսի 10-ին հերթական
այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու
և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Լեո Նիկոլյանը զրույցի ընթացքում բարձրացրել է մի շարք հարցեր,
որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների, այդ թվում՝ ոստիկանության,
բժշկական ծառայության ներկայացուցիչների հետ: Պաշտպանի ներկայացուցիչները իրավասու
մարմինների կողմից տեղեկացվել են, որ Լեո Նիկոլյանին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական
օգնություն: Լեո Նիկոլյանը ևս հաստատել է այդ հանգամանքը:
Պաշտպանի իրավասության շրջանակներում արդեն իսկ պարզաբանումներ
են պահանջվել իրավասու պետական մարմիններից:
Վերոնշյալ հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության
ներքո: